Սպիտակ Տուն. Թրամփն իմացել է, որ Ֆլիննի հեռախոսազանգերը ՌԴ դեսպանին խնդիրներ են առաջացնելու
ԱՄՆ-ի նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլիննի հեռանալուց հետո Սպիտակ Տունը մեկնաբանել է Ֆլիննի ու ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի միջև կապը, հաղորդում է BBC-ն։
Այսպես, Սպիտակ Տան մամուլի քարտուղար Շոն Սփեյսի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի աբաթ շարունակ իմացել է, որ իր խորհրդական Մայքլ Ֆլիննը ադմինիստրացիայի մյուս անդամներին չի հայտնել ողջ ճշմարտությունը Վաշինգտոնում ՌԴ դեսպանի հետ ունեցած իր կապի մասին։
Դեռ հունվարի վերջին Թրամփն Արդարադատության նախարարից տեղեկություն էր ստացել այն մասին, որ Ֆլիննը որոշ մանրամասներ է բացահայտել դեսպան Սերգեյ Կիսլյակովի հետ ունեցած հեռախոսազրույցներից, որոնք տեղի են ունեցել մինչև Թրամփի երդմնակալությունը և վերաբերել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։
Հիշեցնենք, որ Ֆլիննը հրաժարականի դիմում է ներկայացրել փետրվարի 13-ին։ Թրամփի խոսքով՝ վերջինս չարաշահել է իր վստահությունը։ Նրան մեղադրում են 1798 թ-ի Լոգանի արձանագրությունը խախտելու մեջ, որն արգելում է երկրի պաշտոնյաներին բանակցություններ վարել ԱՄն-ի հետ տարաձայնություններ ունեցող երկրների հետ։