2363 դիտում
19:46 27-06-2021
Նախկին նախագահ Թրամփն առաջին հանրահավաքն է անցկացրել Սպիտակ տունը լքելուց հետո
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը լքելուց հետո առաջին անգամ հանրահավաք է անցկացրել։ Նա կրկնել է իր անհիմն մեղադրանքները, թե անցած նախագահական ընտրություններում կեղծիքներ են կատարվել, և իր հաղթանակը գողացվել է։ Հաղորդում է «Ազատությունը»։
Փրամփը քննադատել է Բայդենի ներքին ու արտաքին քաղաքականությունը, մասնավորապես Չինաստանի, Իրանի ու անօրինական միգրանտների հետ կապված հարցերում։
Նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության հնարավորության մասին նա կոնկրետ բան չի ասել, ընդհանուր հայտարարելով. «Մենք հետ կվերցնենք ներկայացուցիչների տունը, սենատը, մենք հետ կվերցնենք Ամերիկան»։
Անցած շաբաթ օրը Օհայո նահանգում Քլիվլենդի տոնավաճառի մոտ կայացած հանրահավաքին մի քանի հազար մարդ է մասնակցել։
Սոցցանցերի հարթակներում արգելափակված Թրամփը մտադիր է շարունակել հանրահավաքային հանդիպումները։ Հաջորդ հանրահավաքը նա պլանավորել է անցկացնել հուլիսի 7-ին Մեքսիկայի հետ սահմանային Թեքսաս նահանգում՝ բողոքելու համար Բայդենի միգրացիոն քաղաքականության դեմ։

Նմանատիպ նյութեր
2333 դիտում
09:46 22-01-2021
Հայտնի է դարձել, թե Թրամփն ինչով է զբաղվել նախագահի պաշտոնը լքելուց հետո՝ առաջին օրը
1578 դիտում
11:35 07-12-2020
Սպիտակ Խաչ եկեղեցին լքելուց առաջ հավաքեցինք բոլոր սրբապատկերները, քանդակները, խաչքարերը. ԱՀ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1996 դիտում
20:28 25-05-2017
Սպիտակ տունը հայտարարել է, թե ինչ են քննարկել Թրամփն ու Մակրոնը
Այս բաժնից
1201 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1939 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1048 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին