Իվանկա Թրամփն անվճար կաշխատի Սպիտակ Տանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, հայտարարել է, որ պաշտոնապես կդառնա իր հոր թիմի աշխատակիցը, սակայն կատարած աշխատանքի համար չի վարձատրվի, հաղորդում է Ria Novosti-ն։
Նրա տարածած հայտարարության մեջ նշվում է, որ որոշ մարդկանց մտահոգության մասին է լսել այն առնչությամբ, որ ինքը եղել է իր հոր «դե-ֆակտո» խորհրդականը, չնայած որևէ պաշտոն չունի։ Իսկ Սպիտակ Տունն էլ, իր հերթին, հայտարարություն է տարածել, որում ողջունել է Իվանկայի որոշումը։
Հիշեցնենք, որ Ի. Թրամփը հատարարել էր ամենասկզբում, որ մտադիր չէ որևէ պաշտոն զբաղեցնել իր հոր վարչակազմում։ Նրա ամուսինը՝ գործարար Ջարեդ Քուները, հանդիսանում է Դոնալդ Թրամփի խորհրդականը, միաժամանակ նշանակվել է Սպիտակ Տան նորարարությունների գծով վարչության ղեկավարի պաշտոնը։