Փրկարարները ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաները դուրս են բերել
Փետրվարի 8-ին, ժամը 02:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «Renault» մակնիշի 33 UT 173 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Փետրվարի 8-ին, ժամը 01:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW X5» մակնիշի T04TT777 պետհամարանիշով ավտոմեքենան: