Փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաները
Դեկտեմբերի 13-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ գազալցակայանի մոտակայքում, Mercedes ML մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ի աջակողմյան հատվածում արգելափակումից դուրս են բերել Mercedes ML մակնիշի 32 OL 041 պ/հ ավտոմեքենան (3 ուղևոր):
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնական գերեզմանատան տարածքում Mercedes E-190 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 02 OS 076 պ/հ ավտոմեքենան: