Փրկարարները ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաները դուրս են բերել
Հունվարի 20-ին, ժամը 02.04-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին Opel Astra մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Astra մակնիշի 34 QS 939 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ.) (3 ուղևոր):
***
Հունվարի 20-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել Պ. Գ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ZD 973 պետհամարանիշի ավտոմեքենան: