Porsche-ը ողջ աշխարհից 16.000-ից ավելի ավտոմեքենա հետ կկանչի
Գերմանական Porsche ավտոկոնցեռնը պատրաստվում է հետ կանչել 16,549 ավտոմեքենա ողջ աշխարհից։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը։
Պատճառը, ինչպես նշված է հայտարարության մեջ, շարժիչներից մեկին մասին ամրացվող կռվան պտուտակների հետ է կապված։ Նշվում է նաև, որ չի բացառվում մեքենաների հետ կանչումը նաև մամլիչ պտուտակների թուլացմամբ պայմանավորված։
Ընկերության ներկայացուցիչները խոստացել են հետ կանչվող ավտոմեքենայատերերի հետ կապ հաստատել այդ կապակցությամբ, տեխզննումն անցկացնե անվճար։
Հետ կկանչվեն 911 Carrera, 718 Boxster և 718 Cayman մակնիշի ավտոմեքենաներ։