2641 դիտում
13:30 13-07-2019
Ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից Սևանում. «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ն արդեն այստեղ է
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Սևանում տեղի կունենա ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն, որն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների ողջ աշխարհից՝ Հայաստանում։ Վրանային ստարտափ հավաքը, որն առաջին անգամ կազմակերպվել է 2016թ․-ին, արդեն անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում։ Մինչ այս պահը Սամմիթին մասնակցել են ավելի քան 450 ստարտափներ և 15,000 մասնակիցներ։ Ավելի քան 200,000 ԱՄՆ դոլար գրանտ է տրվել ստարտափներին և կատարվել է շուրջ 2,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում։
Ստարտափների զարգացման և միջազգային շուկաներ գրավելու նպատակով Հայաստան են հրավիրվել մենթորներ և ձեռնարկատիրական ոլորտի մասնագետներ ողջ աշխարհից։ Ավելի քան 100 հաջողակ ձեռներեցներ և ոլորտի առաջատարներ Սամմիթի 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ։ Կրթական ծրագրով նախատեսված են ինչպես դասախոսություններ մասնակիցների և այցելուների համար, այդպես էլ անհատական հանդիպումներ մենթորների և ստարտափների միջև։
«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը տեղի է ունենալու Նորաշենի արգելանոցում, քաղաք Սևան, հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը։
Նմանատիպ նյութեր
1095 դիտում
11:22 30-07-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»
4834 դիտում
14:02 08-12-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացվել են «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները
11942 դիտում
12:51 29-07-2018
Երազեք համարձակ․ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը
Այս բաժնից
898 դիտում
09:30 30-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում
556 դիտում
23:35 29-04-2024
Ռոբերտ Ղուկասյանը այց է կատարել Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն
490 դիտում
23:22 29-04-2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Պլեսսի-Ռոբինսոն քաղաքում