211652_close_icon

Երևանում վնասել են թանկարժեք «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, ապա «Porsche Cayenne»-ով դիմել փախուստի․ «Porsche Cayenne»-ը հաշվառված է Հայաստանում հայտնի գործարարի տղայի անվամբ

views-count4048 դիտում article-date 21:13 11-09-2025
Սեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժին է դիմել Երևանի  մի բնակիչ և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի բակում վնասել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ապակինեը, կոտրել են շարժիչի  ծածկոցը և «Porsche Cayenne» ավտոմեքենայով հեռացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ կոտրել են նշված «Mercedes»-ի ապակիները, դիմացի հատվածը վնասել տեխնիկական միջոցների գործադրմամբ և «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Porsche Cayenne»-ը պատկանում է  Հայաստանում հայտնի գործարար «Դերժավայի Արկադ» մականվամբ , Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի որդուն՝ 29-ամյա Ստանիսլավ Համբարձումյանին, ում մինչև այժմ ոստիկանները փնտրում են, և նրան հայտնաբերելուց հետո պարզ կլինի՝ արդյո՞ք նա կապ ունի «ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը» գործողությունների հետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր