2913 դիտում
12:15 28-01-2017
Սկանդալ՝ Բունդեսվերում. հետաքննության արդյունքում 7 բարձրաստիճան սպա է հեռացվել ծառայությունից
Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգի դաշնային տարածքում տեղակայված էլիտար ուժերի մեջ «դեդովշինայի» գործով հետաքննության արդյունքում ծառայողական լիազորություններից ազատվել է 7 մարդ, հաղորդում է Spiegel պարբերականը։
Թերթը գրում է. «Պֆուլլենդորֆի զորամասում կիրառվել է դաժան պրակտիկա՝ սեռական ոտնձգության հողի վրա»։
Խոսքը գնում է սեռական բռնություն կիրառած ու ազատությունը սահմանափակած մի քանի սպաների մասին։
Այսպես, 2016 թվականի հոկտեմբերին նույն զորամասի լեյտենանտներից մեկը դիմել է այդ երկրի ՊՆ-ին և Բունդեսթագին՝ հայտնելով, որ, այսպես կոչված, «նվիրվածության արարողությանը» նորակոչիկներին ստիպում են ամբողջովին մերկանալ, իսկ սպաներն այդ ամենը տեսանկարում են «դաստիարակչական նպատակներով»։
Հետաքննության արդյունքներից հետո որոշումներ կկայացվեն «դաստիարակողների» նկատմամբ։ Բացի այդ, կարգապահական տույժեր կկիրառվեն։ Հետաքննությանը ներգրավված է նաև տեղի դատախազությունը։
Նմանատիպ նյութեր
3811 դիտում
21:39 19-02-2016
2004 թվականի այս օրը Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին
1132 դիտում
16:53 05-12-2014
ԱՄՆ-ում 5 ոստիկան ծառայությունից հեռացվել է ռասիստական բնույթի հաղորդագրությունների համար
3910 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով
Այս բաժնից
1276 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1033 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1027 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները