ԱՄՆ-ում 5 ոստիկան ծառայությունից հեռացվել է ռասիստական բնույթի հաղորդագրությունների համար
                        ԱՄՆ-ի Օհայո նահանգի Մոնտգոմեր քաղաքի  5 ոստիկանի նկարմամբ հետաքննություն էր սկսվել՝ աշխատանքային ժամերին միմյանց ռասիստական բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար: 
Շերիֆ  Ֆիլ Պլամերը հայտնել է, որ դա տեղի է ունեցել  2011- 2013թ-ին: Հաղորդագրությունների մի մասը  սևամորթերի էին ուղղված, մնացածը պարունակել են վիրավորական բառեր, ռասիստական կատակներ: 
Տեղական իշխանությունները չեն բացառում, որ նրանք կկորցնեն իրենց աշխատանքը, քանի որ խախտել են շրջանային ոստիկանության օրենսգրքի դրույթները,  և նույնիսկ հրաժարվել են ներողություն խնդրել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

