2004 թվականի այս օրը Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին
197 թ. – տեղի ունեցավ Լուգդունի ճակատամարտը Հին Հռոմի կայսրեր Կլոդիուս Ալբինուսի և Սեպտիմիոս Սևերոսի միջև:
1878 թ. – կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում:
1905 թ. – սկսվեց Մուկդենյան ճակատամարտը, ռուս-ճապոնական պատերազմի նշանավոր մարտերից մեկը:
1915 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը:
1928 թ. – մահացել է Թովմաս Նազարբեկյանը, հայ նշանավոր ռազմական գործիչ, գեներալ (ծն. 1855 թ.):
1951 թ. – մահացել է Անդրե Ժիդը, ֆրանսիացի գրող, դրամատուրգ, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1869 թ.):
1953 թ. – ծնվել է Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները, Արգենտինայի ներկայիս նախագահ:
1986 թ. – տիեզերք դուրս եկավ «Միր» խորհրդային ուղեծրային կայանը:
2004 թ. – Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: