Վիկտորյա Նուլանդը հեռանում է Պետդեպից
ԱՄՆ Պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը կթողնի իր պաշտոնը, հաղորդում է Associated Press-ը։
Բացի Նուլանդից, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը կլքեն պետքարտուղարի օգնականներ Ջոյս Բարրը և Միել Բոնդը, ինչպես նաև վարչական-տնտեսական հարցերով օգնական Պատրիկ Քեննեդին։
Ներկա պահին պետքարտուղարի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Թոմաս Շեննոնը։
Պետքարտուղարի պաշտոնի համար նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է ExxonMobil ընկերության ղեկավար Ռեքս Թիլլերսոնի թեկնածությունը։ Այն հավանության է արժանացել Սենատի՝ արտաքին գործերով հանձնաժողովի կողմից և այժմ հերթը ողջ Սենատինն է՝ հաստատելու։