3047 դիտում
09:29 01-04-2014
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը մեծ ներդրում է ունեցել ՀՀ առաջին նախագահի հրաժարականի գործում․ 168 Ժամ
«168 Ժամ»֊ը գրում է․ «ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ժամանակին մեծ ներդրում է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում:
Մեր թղթակցին տված հարցազրույցում նման ուշագրավ բացահայտում է արել ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական (1991-97 թթ.), ժամանակին ղարաբաղյան բանակցությունների առանցքային մասնակիցներից Ժիրայր Լիպարիտյանը։ Անդրադառնալով Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետի հետ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Նուլանդի վերջին սկանդալային հեռախոսազրույցին`՝ Լիպարիտյանն ասել է. «Նուլանդը հին դեմք է։ Մեր ժամանակ բանակցությունների էր եկել Հայաստան։ Վիկտորյա Նուլանդն այն մարդկանցից է, ով 1997-1998 թվականներին մեծ աշխատանք է կատարել Հայաստանի ներքին հարցերում։ Նա մեծ ներդրում ուներ Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ։ ԱՄՆ-ը դեմ էր Տեր-Պետրոսյանին։
Այն ժամանակ ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսոնն ամեն ինչ արեց՝ օժանդակելու համար ընդդիմությանը, նրան հրելու համար դեպի ծայրահեղություն, և երկար ժամանակ աշխատում էր, որ Տեր-Պետրոսյանը փոխարինվի»։
Նա պատմել է նաև, թե 1998 թ. ինչ դերակատարություն են ունեցել ամերիկյան դիվանագետները՝ Տեր-Պետրոսյանին հաջորդած Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալու գործում։ Մասնավորապես, Լիպարիտյանի ներկայացմամբ, նույն Նուլանդը մի անգամ իր հետ զրույցի ընթացքում ասել է. «Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, բայց ուժեղ չէ, նա չի կարող խաղաղություն հաստատել։ Բայց Քոչարյանն ուժեղ մարդ է, նա պատերազմը հաղթող մարդ է և պիտի խաղաղություն հաստատի...»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
10:58 19-10-2015
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Թուրքիա կայցելի
1167 դիտում
22:22 06-02-2014
Վիկտորյա Նուլանդը երկօրյա այցով ժամանել է Կիև
1147 դիտում
12:46 06-10-2014
Վիկտորյա Նուլանդը ժամանում է Ուկրաինա
Այս բաժնից
928 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1042 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1198 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ