Սիրիական ընդդիմությունը մերժել է Ռուսաստանի առաջարկած սահմանադրական բարեփոխումների նախագիծը
Սիրիական ընդդիմությանը Աստանայում ընթացած բանակցությունների ընթացքում առաջարկվել է երկրի սահմանադրական բարեփոխումների մասին նախագիծ, որը մշակել էր Ռուսաստանը, սակայն այն մերժվել է, գրում է Bloomberg-ը։
«Մենք ասացինք, որ միակը, որ իրավունք ունի Սիրիայի սահմանադրությունը, սիրիական ժողովուրդն է։ Փոլ Բրեմերի /2003-2004 թթ-ներին Իրաքում Ջորջ Բուշ-կրտսերի պաշտոնական ներկայացուցիչը/ փորձը Իրաքում դրա բավարար ապացույցն է։ Երբ Սահմանադրությունը գրված է լինում այլ երկրի կողմից, այն չի աշխատի»,-հայտարարել է ապստամբների պատվիրակության անդամ Յահյու ալ-Արիդին։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նախագիծն առաջարկում էր սիրիացիներին նախագահ ընտրել 7 տարի ժամկետով՝ առանց 2-րդ փուլում վերընտրվելու հնարավորության։ Այն նաև նախատեսում էր խորհրդարանի 2 պալատներին նախագահի լիազորությունների բաշխում։