1931 դիտում
09:53 05-09-2020
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկել է դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակի հայեցակարգը
Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։
Օրակարգի համաձայն, Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Արթուր Ղամբարյանը հանդես է եկել իր հեղինակած «Դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակ» վերտառությամբ հայեցակարգային զեկույցով։
Ընդհանուր դրույթներով անդրադարձ է կատարվել ՀՀ դատախազության կարգավիճակի սահմանադրական հիմքերի բարեփոխումներին (դատախազության անկախության մասին դրույթի սահմանադրական ամրագրում, դատախազության գործառույթների (լիազորությունների) համակարգի վերափոխում, հստակեցում և այլն), ինչպես նաև քննչական մարմինների կարգավիճակի բերափոխումներին (քննչական մարմինների՝ որպես առանձին մարմնի մասին սահմանադրական կարգավորման վերանայում, քննության գործառույթից կիսադատական տարրի առանձնացում և քննչական մարմինների գործադիր բնույթի (ապացույցների հավաքման) գործառույթների հստակեցում և այլն):
Զեկույցից հետո Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները, փաստարկներն ու հակափաստարկները։
Նմանատիպ նյութեր
1197 դիտում
20:45 17-04-2014
Հանրային խորհուրդը քննարկել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
2825 դիտում
23:00 22-07-2016
Մասնագիտական հանձնաժողովը նախատեսում է հանրային քննարկումներ սկսել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ
Այս բաժնից
628 դիտում
21:58 13-12-2024
Նարեկ Մկրտչյանն Ազամատ Բայալինովի հետ քննարկել երկարաժամկետ հուշագրի կնքման հնարավորությունը
751 դիտում
21:34 13-12-2024
Գորիսի, Գուգարքի, Դիլիջանի տարածաշրջաններում, Ստեփանավանի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում
643 դիտում
21:20 13-12-2024
Գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բուդապեշտի գլոբալ երկխոսությանը»