Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը մեծացել է 0,45 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 55,48 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը ավելացել է 0.38 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 52,95 ԱՄՆ դոլար։