211652_close_icon

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

views-count2224 դիտում article-date 12:42 12-02-2015
Նախօրեին նավթի գների կտրուկ անկումից հետո այսօր առավոտյան գների բարձրացում է գրանցվել միջազգային բորսայում: Առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 08:10-ի դրությամբ Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 0,77%-ով և կազմել 55,08 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: WTI տեսակի նավթի գինը բարձրացել է 1,25%-ով՝ կազմելով 49,45 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: Nomura վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով՝ մի քանի ամիս հետո էներգետիկական ընկերությունների կապիտալ ներդրումների կրճատումներն ակնհայտորեն կերևան:

Նմանատիպ նյութեր