211652_close_icon

Թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել հերթական ընդդիմադիր պատգամավորին

views-count8427 դիտում article-date 22:09 21-01-2017
Ինչպես հաղորդում են թուրքական պարբերականներն ու լրավամիջոցները, Թուրքիայում ձերբակալվել է պատգամավոր Էյջար Բաշարանին։ Նշենք, որ պատգամավորը համարվում է Թուրքիայի քրդամետ կուսակցության ներկայացուցիչ։ Աղբյուրները հայտնում են, որ պատգամավորին բերման են ենթարկել՝ հարցաքննելու համար։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրքական ոստիկանության կողմից հաճախ են ձերբակալվում ընդդիմադիր քրդամետ կուսակցության ներկայացուցիչներն ու պատգամավորները։

Նմանատիպ նյութեր