211652_close_icon

Պատգամավորին պատկանող էլիտար խանութի խամրած ապակիները կարճ ժամանակում տեսքի բերվեցին. հավաքվածները կատակում էին. «Տարոսը՝ պատգամավորին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count15002 դիտում article-date 14:37 24-07-2014
Մայրաքաղաքում կան բազմաթիվ էլիտար խանութներ, որոնց արտաքին տեսքին նայելիս սրտխառնոց ես զգում, իսկ ներս մտնելիս հետո չես էլ ուզում գնումներ կատարել: Բաղրամյան պողոտայում գործող «SAS» սուպերմարկետի բուրգ հիշեցնող աղբն օրերով չի տեղափոխվում, ինչի պատճառով էլ ամառվա այս տապին դալանում գարշահոտություն է տիրում: Արաբկիրի թաղապետարանը բազմիցս հորդորել է պատգամավոր գործարարին, որպեսզի տարածքը մաքուր պահի, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «խոզի գլուխը կտրում, դնում են խալու վրա, գլորվում, ընկնում է ցեխի մեջ»: Այսօր՝ հուլիսի 24-ին, JAY LADWA ընկերության մաքրման ծառայության աշխատակիցները կարճ ժամանակում տեսքի բերեցին Բաղրամյան պողոտայում գործող «Baldi London» խանութի խամրած ապակիները: Քաղաքացիները, տեսնելով, թե ինչ գեղեցիկ տեսքի բերվեցին խանութի ապակիները, կատակում էին. «Եթե տերն էլ սպառվող ապրանքը որակով դնի, ամեն ինչ OK կլինի»: Մի քանիսն էլ ասում էին, որ խանութը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, «ՍԱՍ Արտակ» մականվամբ Արտակ Սարգսյանին: Ի դեպ, JAY LADWA ընկերությունը ձեռք է բերել հատուկ տեխնիկա, որի շնորհիվ 100 քմ տարածքը լվանում են 1 ժամում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր