Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Միջազգային առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է գրանցվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Այսպես, Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.44 %-ով և 1 բարելի դիմաց կազմել 54,40 ԱՄՆ դոլար։
Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.29 %-ով և 1 բարելի դիմաց կազմել 51.52 ԱՄՆ դոլար։