Ստրասբուրգում ընթանում են Եվրախորհրդարանի նախագահի ընտրությունները
Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակում մեկնարկել են կառույցի նոր ղեկավարի ընտրությունները, հայտնում է [url=https://ria.ru/world/20170117/1485854244.html]ria.ru[/url]-ն:
Ընտրությունններն անցկացվում են փակ գաղտնի: Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում են 7 թեկնածուներ, որոնցից 2-ը մեծ թվով համակիրներ ունեն: Խոսքը 63-ամյա իտալացի Անտոնիո Տայանիի և նրա հայրենակից 58-ամյա Ջաննի Պիտելայի մասին է:
Նշենք, որ ընտրված է համարվելու Եվրախորհրդարանի նախագահի այն թեկնածուն, որը կստանա քվեարկողների 50%+1 քվեները:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցն անցած տարվա նոյեմբերին հայտարարել էր հեռանալու մասին՝ նպատակ ունենալով 2017թ. մասնակցել Գերմանիայի խորհրդարանական ընտրություններին: