211652_close_icon
views-count609 դիտում article-date 12:54 24-11-2014

Ստրասբուրգում մեկնարկում է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մեկնարկում է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, օրակարգում դրված գլխավոր թեմաներից են լինելու Եվրահանձնաժողովին անվստահության քվորումի ապահովումը և Պաղեստինը պաշտոնապես ճանաչելը: Որպեսզի լուծարվի Եվրահանձնաժողովը, բանաձևին պետք է կողմ քվեարկի խորհրդարանականների 2/3 մասը, այն է՝ առնվազն 376 մարդ: Անվստահության քվորումն ապահովելուց հետո խորհրդարանը պաշտոնապես կհայտարարի, որ այլևս չի վստահում պրն. Յունկերին՝ որպես Եվրահանձնաժողովի նախագահի և ԵՄ ներկայացուցչի: Խորհրդարանականների առաջ ելույթով հանդես կգա նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

Նմանատիպ նյութեր