211652_close_icon
views-count2809 դիտում article-date 16:20 17-01-2017

Սիրիայի պատերազմը միայն ուժով հնարավոր կլինի դադարեցնել. Ս. Լավրով

Սիրիական պատերազմը, առաջին հերթին, հնարավոր է կանգնեցնել միայն ուժի միջոցով։ Նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով այսօր ուղիղ եթերում մամուլի ասուլիս է տվել, հաղորդում է Ria Novosti-ն։ Վերջինիս խոսքով՝ ահաբեկչությունը պետք է անխնա կերպով ոչնչացնել, ինչը հնարավոր է միայն այդ տարբերակը գործի դնելու դեպքում։ «Կանգնեցնել այդ պատերազմը, ապահովել ոչ միայն բոլոր քրիստոնյաների, բայց նաև մուսուլմանների ու այլ մարդկանց իրավունքները, ովքեր ապրում են Սիրիայում ու այլ տարածաշրջաններում, առաջին հերթին միայն ուժով է հնարավոր, ինչով էլ մենք զբաղված ենք՝ օգնելով սիրիական բանակին ու այն ապստամբներին, որոնք սիրիական բանակի հետ մասնակցում են հակաահաբեկչական պայքրին»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նմանատիպ նյութեր