5322 դիտում
12:38 31-10-2020
Պատերազմը կարող է դադարեցնել ռազմի դաշտում հայերի հաղթանակը, Արցախի ճանաչում որևէ երկրի կողմից հիմա հնարավոր չէ. Արմեն Բադալյան. Tert.am
Պատերազմը կարող է դադարեցնել ռազմի դաշտում հայկական ուժերի հաղթանակը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/10/31/Artsakh/3431572?fbclid=IwAR32XiX68Wui-WybSqtd4Smy7cyFI6xIG8gu0Wak5VNIx-QIWBQuUD3nj1U&__cf_chl_jschl_tk__=6186836c0d51aec360ad79f1eb47de5b2da098dc-1604132942-0-Afw9EBJv2UT1r20TouEyqsM80c-BDvCGWiDv1RMGQaUV4hHzOQ3ZN1y8No-5jOC-MNrNSz2Bl7gocsDiqhi6JaR-GmThHfGvNxG5GU3AHEZSdNjoqbvpB3wQ2ouFLLqj1s6JKeVcRjHrt-lfNyfIiaMGT6kDxD3PhV5UJkagwwgHqD5UY_syzg5Nmh1wZE31YO93pGhESH_HcfQ77gjrvY4U_J1sXwtFZV6IsnZUm0FEzQHA_hhtAqFreP2-wIpVcxaRwGwFV0XOgVxcUQ12sckQZyaFozbdfg8YtTcR2CwsxmkMi7ImHrton-ogvgB7aob3C1w7Xgp3FbzNbxwvq42KjMhWHfbsQD7gp3fwkRsTQX3yiWbX2nH9HgKy6vEi4Oildr_9uR_UhctvUOjhOwNzDsh-QrnMJwjUz65vk__qD5iWkj8d4VUDu26uoYerpcrLrreNo1UgqerMJjrzSOc]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ բանակցությունների միջոցով հնարավոր չի՞ համարում հասնել պատերազմի ավարտին, քաղաքագետը նշեց՝ ընդհանրապես բանակցությունները ռազմական գործողությունների շարունակությունն են, և բանակցային գործընթացը կախված է նրանից, թե ռազմի դաշտում ով ինչ հաջողություններ ունի և ըստ այդմ էլ արդեն բանակցում է:
«Իհարկե, պատահում է, որ այնքան ուժեղ հաջողություն չես ունենում, բայց շատ լավ ես բանակցում ու ինչ-որ հաջողություն ես ունենում, բայց հիմնականում ռազմի դաշտում ինչ հաջողություն ունես, ըստ այդմ էլ դու կարողանում ես բանկցություններ անցկացնել: Չնայած՝ պատահում է և հակառակը. դու ռազմի դաշտում բավականին լավ հաջողություններ ես ունենում, սակայն դիվանագիտական դաշտում չես կարողանում դրանք նյութականացնել, այնպես որ, դա էլ է տեղի ունենում»,- հայտարարեց նա:
Քաղաքագետն ընդգծեց՝ հիմա ասել, որ ռազմի դաշտում Հայաստանը հաջողություններ ունի, այս պահի դրությամբ, իհարկե, ըստ պաշտոնական տեղեկությունների, չենք կարող, որովհետև պաշտոնական տեղեկություններով՝ Ադրբեջանը որոշակի տարածքներ արդեն վերցրել է իր վերահսկողության տակ, բայց միևնույն ժամանակ էլ հայկական կողմը նշում է, որ Ադրբեջանին բլիցկրիգ չի հաջողվել: «Այսինքն՝ այստեղ և հաջողություն է, և որոշ տեղում անհաջողություն է, ըստ այդմ էլ, դրանից ելնելով՝ հայկական կողմը պետք է բանակցի և ավելին կարողանա անել: Իշխանական կողմն ավելի լավ կարող է պատկերացնել՝ ինչպիսին է իրավիճակը, որովհետև բազմաթիվ ներքին հարցեր կան, որոնք, բնական է, չեն հրապարակայանացվում, և նրանք կարող են, հաշվի առնելով դրանք, բանակցային գործընթացն իրականցնել»,- ասաց նա և պարզաբանեց, որ խոսքը գաղտնի որևէ բաների չի վերաբերում, ուղղակի հայ-ռուսական, հայ-ֆրանսիական հարաբերություններ կան, և ի վերջո վարչապետը բազմաթիվ երկրների հետ անընդհատ հեռախոսազրույցներ է ունեցել, միգուցե ինչ-որ ինֆորմացիաներ են ձեռք բերել և այլն:
Դիտարկմանը՝ բուռն քննարկումների ու քննադատութնյունների առարկա էր դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ լուծումը պետք է բավարարի երկու կողմերին էլ, Բադալյանը նշեց. «Այդ տարբեր շրջանակները, որ քննադատում են Վլադիմիր Պուտինի այդ հայտարարությունը, իրենց ոչինչ չի խանգարում՝ զենք վերցնեն, գնան ու ազատագրեն Կուբաթլուն, Զանգելանը, Հադրութը, Ֆիզուլին և մնացած այլ շրջանները ու նորից վերակնագնեն մինչև սեպտեմբերի 27-ի դրությունը, թող զենքը վերցնեն իրենց ձեռքն ու գնան կռվելու»:
Հարցին էլ՝ «Հաղթելու ենք»-ի նշաձողը ո՞րն է, ի՞նչը կհամարվի հայկական կողմի համար հաղթանակ, նա նշեց, որ չի կարող ասել, դա իշխանությունը պետք է ասի, որովհետև ինքն է այդ տերմինը մտցրել շրջանառության մեջ. միգուցե այն է, որ ադրբեջանական կողմը չկարողանա Ղարաբաղից ինչ-որ տարածքներ ավել վերցնել, միգուցե այն, որ Շուշին չկարողանա գրավել, ինչը արդեն փորձում է անել: «Դա իշխանությունները պետք է որոշեն ու ասեն: Շատ դժվար է ասել, թե ինչը կարող ենք գնահատել որպես հաղթանակ, որ իշխանությունը չգնահատի այն որպես պարտության քարոզ»,- շեշտեց նա:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/31/Artsakh/3431572?fbclid=IwAR32XiX68Wui-WybSqtd4Smy7cyFI6xIG8gu0Wak5VNIx-QIWBQuUD3nj1U&__cf_chl_jschl_tk__=6186836c0d51aec360ad79f1eb47de5b2da098dc-1604132942-0-Afw9EBJv2UT1r20TouEyqsM80c-BDvCGWiDv1RMGQaUV4hHzOQ3ZN1y8No-5jOC-MNrNSz2Bl7gocsDiqhi6JaR-GmThHfGvNxG5GU3AHEZSdNjoqbvpB3wQ2ouFLLqj1s6JKeVcRjHrt-lfNyfIiaMGT6kDxD3PhV5UJkagwwgHqD5UY_syzg5Nmh1wZE31YO93pGhESH_HcfQ77gjrvY4U_J1sXwtFZV6IsnZUm0FEzQHA_hhtAqFreP2-wIpVcxaRwGwFV0XOgVxcUQ12sckQZyaFozbdfg8YtTcR2CwsxmkMi7ImHrton-ogvgB7aob3C1w7Xgp3FbzNbxwvq42KjMhWHfbsQD7gp3fwkRsTQX3yiWbX2nH9HgKy6vEi4Oildr_9uR_UhctvUOjhOwNzDsh-QrnMJwjUz65vk__qD5iWkj8d4VUDu26uoYerpcrLrreNo1UgqerMJjrzSOc]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով