Մոսկվայում քաղբանտարկյալ Իլդար Դադինի 40 կողմնակիցներ են ձերբակալվել
Մոսկվայում «Նոր ընդդիմություն» կոչվող կազմակերպությունը այսօր ցույց է կազմակերպել Գրիբոյեդովի հուշարձան մոտ: Այս մասին տեղեկացնում է [url=http://www.interfax.ru/moscow/545338]interfax.ru[/url]-ն:
Հաղորդվում է, որ «Նոր ընդդիմություն» կազմակերպությունը այսօր կեսօրին Մոսկվայում, Գրիբոյեդովի հուշարձանի մոտ ցույց է կազմակերպել: Սակայն ցույցը սկսելուց քիչ անց ոստիկանները 40 ցուցարարի բռնությամբ տարել են ոստիկանության բաժանմունք: Ձերբակալվածներին ոստիկանության բաժանմունքներ են տեղափոխել 4 ավտոբուսներով:
Ցույցի վայրում մոտ 20 մարդ է մնացել, որոնք շարունակել են ցույցը: Ցույցի մասնակիցները ընդդիմադիր ակտիվիստ Իլդար Դադինի կողմնակիցներն են: Նրանք անդրադարձել են ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրներին:
Մի քանի ժամ ոստիկանության բաժանմունքում պահելուց հետո բոլոր 40 ցուցարարներին ազատ են արձակել: Իսկ ընդդիմադիր ղեկավարների նկատմամբ վարչական վարույթ են հարուցել. հայտնում է [url=http://www.interfax.ru/moscow/545347]interfax[/url]-ը: