211652_close_icon
views-count966 դիտում article-date 09:48 09-09-2014

Իրանում «Իսլամական պետության» կողմնակիցներ են ձերբակալվել

Իրանի իշխանությունները հայտնել են Իրաք մեկնող մի խումբ աֆղանների և պակիստանցիների ձերբակալման մասին, ովքեր մտադիր էին կռվել ահաբեկչական «Իսլամական պետության» շարքերում: BBC գործակալությունը, հղում անելով Իրանի ՆԳՆ-ին, նշում է, որ իրանական իշխանություններն իմացել են Իրանի վրա «Իսլամական պետության» գրոհայինների կողմից նախապատրաստվող հարձակման մասին: Միևնույն ժամանակ Իրանի ՆԳ նախարար Աբդուլ Ռըզա Ֆազլին հերքել է լուրերն այն մասին, թե ահաբեկիչներին հաջողվել է Իրանի սահմանային շրջաններում գումար հայթայթել «Իսլամական պետության» համար:

Նմանատիպ նյութեր