Իսրայելում ձերբակալվել են «Իսլամական պետության» կողմնակիցներ
                        Իսրայելի անվտանգության ծառայությունը ձերբակալել է 7 քաղաքացու, որոնք մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներ լինելու մեջ: 
Հաղորդվում է, որ նրանք նախատեսել էին Իսրայելում հարձակումներ կազմակերպել, որոնց հետեւանքով մասնավորապես տուժելու էին երկրի կրոնական փոքրամասնությունները: 
Ձերբակալվածները մեղադրվում են նաեւ արտասահմանյան գործակալներին տեղեկատվություն փոխանցելու մեջ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

