211652_close_icon

Իսպանիայում «Իսլամական պետության» կողմնակիցներ են ձերբակալվել

views-count1197 դիտում article-date 18:45 25-02-2015
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու, որոնք մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը քարոզելու համար: Իրավապահների տվյալներով, ձերբակալվածները ինտերնետ-աղբյուրների միջոցով իսլամիստների մասին տեղեկություններ են տարածել: Բացի այդ, նրանք կանանց հորդորել են մեկնել Սիրիա եւ Իրաք ու միանալ ջիհադիստներին: Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իսպանիայում տասնյակ իսլամիստներ են ձերբակալվել:

Նմանատիպ նյութեր