Քրդամետ պատգամավորին սպառնում է 22 տարվա ազատազրկում
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցներն ու պարբերականները, Թուրքիայի քրդական կուսակցության պատգամավոր Ֆիրհաթ Էնջուին սպառնում է 22 տարվա ազատազրկում։
Այս որոշումը ներկայացրել է դատախազությունը, որին էլ հավանություն է տվել դատարանը։
Հիշեցնենք, որ պատգամավորը ձերբակալվել էր 2016 թվականին և մեղադրվում էր անօրինական ցույցեր անելու մեջ։
Պատգամավորը մեղադրվում էր նաև հանցավոր խմբավորման անդամ լինելու և աջակցելու մեջ։