Օրհան Զեյնալովին սպառնում է 18 տարվա ազատազրկում
Մոսկվայի շրջանային դատախազը 18 տարվա ազատազրկում է պահանջել Մոսկվայի Բիրյուլևո շրջանում տեղի բնակիչ, ռուս Եգոր Շչերբակովին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովի համար, ինչից հետո անկարգությունների ցուցյերի մեծ ալիք բարձրացավ:
Ինչպես տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը, դատավորի կարծիքով՝ Զեյնալովի մեղավորությունն ամբաղոջապես ապացուցված է: Մեղադրող կողմը պահանջում է նաև բավարարել տուժածի հայցը և սպանվածի հորը վճարել 5 մլն ռուբլի:
Հետաքննության վարկածով՝ 2013 թվականի հոկտեմբերի 10-ի գիշերը հարբած Զեյնալովը, օգտագործելով ամենաչնչին պատրվակը, վիճաբանություն է հրահրել և դանակահարել 25-ամյա Շչերբակովին: Միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց շրջանում, և տեղի բնակչությունը Մոսկվայի իշխանություններից պահանջեց փակել Բիրյուլևոյի շուկան և հստակեցնել տեղի միգրանտների բնակության պայմանները: