Բեռլուսկոնին՝ կրկին սկանդալի մեջ. նրան 5 տարվա ազատազրկում է սպառնում
Նեապոլի դատախազությունը կոռուպցիայի մեջ է մեղադրել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին և պահանջել ազատազրկել նրան 5 տարով:
Բեռլուսկոնիին այս անգամ մեղադրում են սենատոր Սերխիո դե Գրեգորիոյին խոշոր կաշառք տալու մեջ: Դատախազությունը նույն մեղադրանքով նաև պահանջել է ազատազրկման ենթարկել գործարար և հայտնի քաղաքական գործիչ Վալտեր Լավիտոլեին:
Ըստ դատախազության՝ 2007 թվականին Բեռլուսկոնին կաշառքի միջոցով փորձել է հասնել կառավարության հրաժարականին, որն այն ժամանակ ղեկավարում էր Ռոմանո Պրոդին:
Դատարանը նշված գործով վճիռը կկայացնի հուլիսի 8-ին: