Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի դեսպանի սպանության գործով կասկածյալը
Թուրքիայի ոստիկանությունը Ռուսաստանի նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ձերբակալել է իրավապահ մարմինների նախկին աշխատակցին՝ տեղեկացնում է Milliyet-ը:
Նախնական տվյալներով՝ նա եղել է FETO-ի անդամ, որի անդամ էր նաև Կառլովին անմիջապես սպանող Մևլութ Ալթընթաշը:
Հիշեցնենք, որ 2016 թ. դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության շենքում տեղադրվեց Թուրքիայում սպանված դեսպան Անդրեյ Կառլովի հուշատախտակը: