211652_close_icon
views-count6162 դիտում article-date 13:40 19-01-2017

Թուրքիայում կալանավորել են ռուս դեսպանի սպանության կազմակերպման կասկածյալներին

Անկարայի դատարանը որոշում է կայացրել Թուրքիայում ՌԴ դեսապան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության շրջանակներում ձերբակալել 2 անձանց, հաղորդում է anadolu գործակալությունը։ Ձերբակալվածներից մեկը՝ ոստիկանության սերժանտ Սերջան Բաշարը, կասկածվում է նաև Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETÖ կազմակերպության հետ կապ ունենալու մեջ նաև։ Բաշարի հետ միասին հարցաքննվել են գործարար Էնես Ասիմ Սիլինը, փաստաբան Սերքան Օ-ն, ոստիկանության ծառայող Հասան Թ.-ն և գործարար Աբդուլքադիր Շ.-ն, ինչից հետո Աբդուլքադիր Շ.-ն ազատ է արձակվել, իսկ Սերջան Բաշարին ու Էնես Ասիմ Սիլինին տեղափոխել են Սինջանի բանտ։ Հիշեցնենք, որ Կառլովը սպանվել է հրազենային կրակոցների հետևանքով, 2016 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ Անկարայի Չանքայա շրջանում գործող արվեստի կենտրոնում բացված ռուս-թուրքական լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ ելույթ էր ունենում։

Նմանատիպ նյութեր