Վրաստանում ձերբակալվել են 8 քաղաքացիներ, ովքեր կապ ունեն Բաթում քաղաքում տեղի ունեցած բախումների հետ
Ինչպես հաղորդում են ռուսական ու վրացական լրատվական գործակալությունները, Վրաստանում ձերբակալվել են 8 քաղաքացիներ, ովքեր կապ ունեն Վրաստանի Բաթում քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետ։
Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածներին սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։ Հիշեցնենք, որ Վրաստանի Բաթում քաղաքի Ճավճավաձե փողոցում մարտի 12-ին ցուցարարներն անկարգություններ էին հրահրել։
Զանգվածային անկարգությունները ցրելու համար Վրաստանի ոստիկանությունն օգտագործել է ռետինե գնդակներ։ Բախումների արդյունքում տուժել է մոտ 30 մարդ։