211652_close_icon
views-count3731 դիտում article-date 10:40 09-11-2016

Ռուսաստանից Հայաստան ոչխար են ներկրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 7-ին Նոյեմբերյանից Իջևան ուղևորվելիս՝ կեսօրին սահմանամերձ Կիրանց գյուղի խաչմերուկի մոտ «Ժողովուրդի» թղթակիցը նկատեց ճանապարհի եզրին կայանած «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենա, որի բեռնատար մասի և կցորդի 3 հարկերի ցանցավանդակներում ոչխարներ էին։ Ժամը 15.30-ի սահմաններում Իջևանից վերադառնալիս նույն տեղում տեսանք ոչխարներով բեռնատարին։ Պարզեցինք, որ ռուսական համարանիշներով բեռնատարով Դաղստանից հարյուրավոր ոչխարներ է ներկրվում Հայաստան։ Վարորդը հայտնեց, որ նոյեմբերի լույս 7-ի գիշերը բեռնատարի շարժիչը խափանվել է, այլ բեռնատար պետք է գա Կիրանց, որ ոչխարներին տեղափոխի։ Վարորդի հետ մեր զրույցը հարուցեց բեռնատարից ոչ հեռու կանգնած, մոտ 60 տարեկան տղամարդու զայրույթը, նա կտրուկ ձևով պահանջեց՝ մեր գործին գնալ, հեռանալ։ Թե ով էր իրականում Դաղստանից Հայաստան ոչխարներ ներկրողը և ինչո՞ւ էր նշված տղամարդն այդքան նյարդայնանում, պարզել չհաջողվեց»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր