7278 դիտում
11:15 08-11-2016
Երրորդը մեծ քանակությամբ բենզին է ներկրում Ռուսաստանից և Ռումինիայից. «Հայկական Ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հետ.
[b]– Պարոն Շաբոյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ պետք է հաստատվեն հավասար խաղի կանոններ, և որ այսուհետ ցանկացողները կարող են բենզին կամ բանան ներկրել։ Իսկ սա նշանակում է, որ մինչ հիմա դա հնարավոր չի եղել։ Այղպիսով կարո՞ղ ենք պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանում ազատ մրցակցության չի եղել։[/b]
– Ձեր սուբյեկտիվ վերաբերմունքն է, թե մրցակցություն չի եղել։ Իհարկե, մրցակցության ոլորտում խնդիրներ կան, մենք չենք ասում, թե ամեն ինչ իդեալական է։ Ամեն դեպքում այն խնդիրները, որոնք գտնվում են հանձնաժողովի տիրույթում, ուսումնասիրության շրջանակներում մենք հետևողական ենք եղել, որ դրանք լուծվեն։ Իհարկե, պարբերաբար խնդիրներ են առաջանում, և մենք չենք կարող ասել, թե դրանք ամբողջությամբ լուծում-ավարտում ենք, և դրանք այլևս չկան։ Խնդիրները լուծվում են, բայց ժամանակի ընթացքում կարող են նոր խնդիրներ առաջանալ։ Մենք պետք է առարկայական քննարկենք։
[b]– Օրինակ՝ բանանի ներկրման շուկան, որտեղ եթե չասենք մոնոպոլ, ապա գեր-գերիշխող դիրք գրավող ընկերություն կա՝ «Քեթրինը», որն իր այդ հնարավորության արդյունքում գին է թելադրում։ Ադրբեջանում վերջերս ազատականացվեց այդ շուկան, ու բանանի գինը կրկնակի իջավ։ Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չէ նման պայմաններ ունենալ։[/b]
– Ես ձեր ասածների հետ համաձայն չեմ, այս տարիների ընթացքում մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել այդ ոլորտը, որովհետև, այո, այդտեղ կա գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանից բացի այսօր բազմաթիվ ընկերություններ ոչ միայն երրորդ երկրներից, այլեւ ԵՏՄ երկրներից բանան են ներկրում։ Միգուցե, այո, փոքր ընկերություններ են, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուկայում մուտքի խոչընդոտներ չկան։ Իսկ մեր հանձնաժողովի խնդիրը մուտքի խոչընդոտները բացառելն է։ Եվ ցանկացած տնտեսվարող եթե շահավետ է համարում նման գործունեությամբ զբաղվելը, զբաղվի ղրանով։
[b]– Մամուլում հրապարակումներ եղան, որ «Քեթրին» ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանը մաքսազերծումից հետո կանգնեցրել է բանան ներկրող մեքենան և մարդկանց զգուշացրել, որ այլևս նման բան չանեն։ Փորձե՞լ եք պարզել, թե դա ինչ խնդիր է:[/b]
– Տեղյակ չեմ։ Ամեն դեպքում մեր ուսումնասիրությունները փաստերի վրա են հիմնվում։
[b]– Նույնն էլ կարող ենք ասել բենզինի շուկայում, որտեղ նորից նման գերիշխող դիրք զբաղեցնող երկու ընկերություններ կան՝ «Ֆլեշը» և «CPS»֊ը, որոնք ունեն իշխանությունների հովանավորությունը և գին են թելադրում։[/b]
– Ես մշտապես ասել եմ, որ բենզինի ոլորտը գտնվում է մեր ուշադրության ներքո։ Այո, վերջին մի քանի տարիներին այնտեղ երկու խոշոր ներմուծողներ են եղել, հոկտեմբերից նոր ընկերություն է հայտնվել «Մաքս պետրոլը» որը սկսել է Ռուսաստանից ու Ռումինիայից մեծ քանակությամբ բենզին ներկրել, ինչը փաստում է այն մասին, որ շուկայում խոչընդոտներ չկան։
[b]Մանրմասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4763 դիտում
10:41 27-02-2020
Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում․ «Հայաստանի Հանրապետություն»
2643 դիտում
07:41 16-01-2015
Երևանի քաղաքապետարանը գնել է մեծ քանակությամբ բենզին և դիզվառելիք. Ժողովուրդ
3920 դիտում
10:40 09-11-2016
Ռուսաստանից Հայաստան ոչխար են ներկրում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»