211652_close_icon
views-count1914 դիտում article-date 14:47 08-10-2016

Օգնության են հասել փրկարարները

Հոկտեմբերի 8-ին, ժամը 04.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքիյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով բնակարանը ջրալցվում է. ջրի արտահոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ջրագծի վթարը տեղի է ունեցել 42-րդ բնակարանում, ինչից ջրալցվել է 41-րդ բնակարանի նկուղը: Հրշեջ-փրկարարները փակել են բնակարանի ջրամատակարարման խողովակը և դադարեցրել ջրի արտահոսքը:

Նմանատիպ նյութեր