Բնակիչն ընկել է և չի կարողացել ինքնուրույն բարձրանալ. օգնության են հասել փրկարարները
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 04.47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և ինքնուրույն չի կարողանում բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1939 թ. ծնված Ջ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: