Օգնության են հասել փրկարարները
Օգոստոսի 23-ին, ժամը 01.11-ին ահազանգ է տսացվել, որ Երևանի Ուլնեցի փողոցի թիվ 76 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչն ընկել է և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Պգոստոսի 22-ին, ժամը 20.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9 շենքի նակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակիչն ունեցել է վատ ինքնազգացողություն. վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունից: