211652_close_icon

Օգնության են հասել փրկարարները

views-count1611 դիտում article-date 21:16 29-10-2014
Հոկտեմբերի 29-ին, ժամը 18.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Շերամի փողոցի թիվ 103 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Շտապօգնության աշխատակիցները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Նմանատիպ նյութեր