Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը՝ սեպտեմբերի 24-ին
                        Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը:
Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» եւ Հայաստանի գավաթակիր «Բանանցը» առաջին անգամ կհանդիպեն իրար Սուպերգավաթի համար պայքարում: «Ալաշկերտի» համար սա կլինի պատվավոր մրցանակը նվաճելու առաջին փորձը, իսկ «Բանանցը» արդեն հասել է նման հաջողության 2014 թ.: 
Հանդիպման մուտքն ազատ է, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

