211652_close_icon
views-count1054 դիտում article-date 19:54 15-09-2015

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը՝ սեպտեմբերի 24-ին

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը: Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» եւ Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից Երեւանի «Միկան» հինգերորդ անգամ կհանդիպեն իրար հետ Սուպերգավաթի համար պայքարում: 2001, 2003 և 2006 թվականներին հաջողությունն ուղեկցել է «Փյունիկին», իսկ «Միկան» հաղթել է 2005 թվականին: Հանդիպման մուտքն ազատ է:

Նմանատիպ նյութեր