10520 դիտում
09:46 05-08-2016
Մանրամասներ Կողբի ողբերգությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 4-ի առավոտյան՝ մոտավորապես ժամը 6-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում հրացանի կրակոց է հնչել։ Կողբի բնակիչ, 1991 թ. ծնված Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել է իր հորը՝ 1955թ. ծնված Արտաշես Սարիբեկի Աբգարյանին։ Գնդակը դիպել է վերջինիս շնչափողին, նա տեղում մահացել է։
Կողբից ստացված տեղեկություններով՝ հայր և որդի հաճախ էին վիճում, նրանց վիճաբանությունների բարձր ձայները լսելի էին հարևաններին։ Արտաշես Աբգարյանը զբաղվում էր այլ անձանց գումարներ տրամադրելով՝ որպես փոխառություններ՝ դրանից շահույթ ստանալով։ Սարոն ամուսնացած չէր, չէր աշխատում։
Մի քանի տարի առաջ Արտաշես Աբգարյանի դուստրը Երևանում, շենքից դուրս նետվելով, ինքնասպան էր եղել։ Ա. Աբգարյանի աղջիկներից երկուսն ապրում են հորական տանը, նրանցից մեկն ամուսնալուծված է, մյուսը 32 տարեկան է, հոգեկան խնդիրներ ունի։ Ըստ Կողբից ստացված տեղեկությունների՝ Սարո Աբգարյանը մի քանի տարի առաջ հոգեկան առողջության հետազոտության է ենթարկվել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
13033 դիտում
10:14 07-12-2018
Ողբերգությունից առաջ օդաչուները դիսպետչերին հաղորդել են, որ եղանակը շատ վատ է. «Ժողովուրդ»
2914 դիտում
09:22 06-02-2014
Կողբի դանակահարության իրական պատճառը ընտանեկան դավաճանության կասկածն է եղել. Ժողովուրդ
3448 դիտում
10:04 03-12-2021
Կողբի համայնքապետի պաշտոնակատարը, կորոնավիրուսով վարակված, նախընտրական քարոզարշավի է մասնակցել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2284 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1795 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»