2914 դիտում
09:22 06-02-2014
Կողբի դանակահարության իրական պատճառը ընտանեկան դավաճանության կասկածն է եղել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 4-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցած դանակահարությունը խորը արմատներ ունի։ Հարևաններ Արթուր Հովհաննիսյանը, որը Կողբում հայտնի է «Մուլտիկ» մականունով, և հայր ու որդի Աշոտ և Գարիկ Բարսեղյանները չեն հասկացել միմյանց, որից հետո էլ Արթուրը դանակահարել է Բարսեղյաններին։ Ինչո՞ւ։
Մի փոքր անկեղծանալուց հետո Արթուրը պատմեց, որ իրականում դանակահարությունը մեկ այլ պատճառ ունի։ «Երկար ժամանակ խոսակցություններ են պտտվում, որ իբր ես իրենց հարսի հետ եմ ման գալիս։ Արդեն 6 ամիս կլինի, ինչ այդ խոսակցությունները գնում են, ու ես իր որդուն կանչել եմ, ասել, թե նման բան չկա, ու այս խոսակցություններից հետո էլ թարսվել են հետս։ Ի՞նչ ասեմ, իրենք ամեն անգամ առիթ էին ման գալիս իմ հետ վիճելու համար, ու սա էլ հարմար առիթ էր»։
Նշենք, որ Արթուր Հովհաննիսյանը գողության և խուլիգանության համար նախկինում դատապարտվել է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10517 դիտում
09:46 05-08-2016
Մանրամասներ Կողբի ողբերգությունից. «Ժողովուրդ»
3448 դիտում
10:04 03-12-2021
Կողբի համայնքապետի պաշտոնակատարը, կորոնավիրուսով վարակված, նախընտրական քարոզարշավի է մասնակցել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
922 դիտում
10:39 08-01-2025
Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան
985 դիտում
10:06 08-01-2025
Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը