13036 դիտում
10:14 07-12-2018
Ողբերգությունից առաջ օդաչուները դիսպետչերին հաղորդել են, որ եղանակը շատ վատ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել էին երկու օդաչուները` փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը:
Դեպքից հետո քրեական գործ է հարուցվել: Եվ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի ձայնագրությունները: Պարզվել է` այդ օրը` 10:00-ի սահմաններում, օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի անձնակազմի հետ և հայտնել, թե եղանակային պայմանները լավը չեն:
Ավելի ուշ կրկին օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի հետ և կրկնել, որ եղանակը շատ վատ է, և իրենք հետ են վերադառնում: Այս հայտարարությունից մի քանի րոպե անց դիսպետչերական կետը փորձել է խոսել օդաչուների հետ, սակայն վերջիններս որևէ կերպ չեն երևացել տեսադաշտում և առհասարակ կապի դուրս չեն եկել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4693 դիտում
19:23 21-04-2016
Ոչ մի թիզ հող չզիջել, հակառակ դեպքում` վատ, շատ վատ է լինելու. Անահիտ Բախշյան
12262 դիտում
15:21 16-04-2018
Արսեն Վենգեր. ԱՊԼ-ը վատ, շատ վատ որոշում կայացրեց
Այս բաժնից
2668 դիտում
15:00 24-12-2024
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում
3595 դիտում
20:37 19-12-2024
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան - «Նոր տարվա կինո»