211652_close_icon
views-count10797 դիտում article-date 18:06 15-07-2016

Սարսափելի վթար հեծանվային Եվրոպայի առաջնությունում. հայ մարզիկը տուժածների թվում է, Armsport.am. ֆոտոշարք, տեսանյութ

Իտալիայի Մոնտեկիարի քաղաքի հեծանվահրապարակում ընթանում է հեծանվային մարզաձեւերի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են 3 հայ հեծանվորդներ: Մրցաշարի առաջին օրը երիտասարդների «Սկրետչ» մրցաձեւում մեր հեծանվորդներից Պավել Ստեփանյանը երկար ժամանակ եղել է առաջատարների վեցնյակում, սակայն եզրագծից մի քանի շրջան առաջ առաջատարներին է բախվել 1 շրջանով ետ մնացած թուրք հեծանվորդը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել մեծ վթար: Մրցումները դադարեցվել են, իսկ վնասվածքներ ստացած 8 հեծանվորդներ՝ այդ թվում Պավել Ստեփանյանը, անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Հետազոտության արդյունքում Ստեփանյանի մարմնի տարբեր հատվածներում սալջարդներ են նկատվել, մյուս մասնակիցները ստացել են կոտրվածքներ: Պավելը կարողացել է պատվով դուրս գալ իրավիճակից: Նա շարունակել է մրցումները եւ 25 կմ անհատական միավորներով մրցավազքում զբաղեցրել է 5-րդ տեղը: Մանրամասները` [url=http://www.armsport.am/hy/news/2016/07/15/%D5%8D%D5%A1%D6%80%D5%BD%D5%A1%D6%83%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%BE%D5%A9%D5%A1%D6%80/726197]Armsport.am[/url]-ում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր