ՀՀ ՃՈ պետը, տեղակալները և «Սիրողական հեծանվային սպորտ»-ի նախագահն ու փոխնախագահը հեծանվով երթևեկեցին Երևանում՝ մայրաքաղաքը հեծանվային երթևեկության համար է՛լ ավելի հարամարավետ դարձնելու նպատակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը և Հայաստանի «Սիրողական հեծանվային սպորտ»-ը կազմակերպել էին հեծանվային շրջայց Երևանով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սիրողական հեծանվային սպորտ»-ի նախագահ Արման Անտոնյանը, փոխնախագահներ Էրիկ Անթառանյանը, Ալեքսանդր Մելքոնյանը, Ճանապարհային Ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, տեղակալներ Արմեն Խաչատրյանն ու Նորիկ Սարգսյանը Մատենադարանին հարող տարածքից միչև Ճանապարհային Ոստիկանության վարչական շենք երթևեկեցին հեծանվով:
Միջոցառումը նպատակ էր հետապնդում, որ Երևանը հարմարեցվի հեծանվով երթևեկելու համար, հայտնաբերվեն խնդիրները և առանձնացվեն հեծանվային երթուղիներ:
Արդեն վերջնակետում՝ Ճանապարհային ոստիկանության վարչական շենքում, քննարկվեցին հետագա անելիքները, ներկայացվեցին ի հայտ եկած խնդիրները:
ՀՀ ՃՈ պետը խոստացավ հետամուտ լինել խնդրին, տվեց համապատասխան ցուցումներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի