Հանրապետության հրապարակում Եվրոպայի ձյուդոյի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած մարզիկը մեդալը հանձնել է Նիկոլ Փաշինյանին
Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ Եվրոպայի ձյուդոյի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած և ադրբեջանցի մարզիկին հաղթած Ֆերդինանդ Կարապետյանը:
Վերջինս այդ գլխավոր հաղթանակին գնալուց առաջ խնդիր էր դրել՝ ամեն գնով, անգամ մեռնելու, հաղթել իր ադրբեջանցի մրցակցին, քանի որ, Աստված մի արասցե, պարտվելու դեպքում ամաչելու էր նայել իր ժողովրդի աչքերին:
Մարզիկն ասաց, որ որոշում ունի այդ մեդալը հանձնել Նիկոլ Փաշինյանին:
Փաշինյանը ելությի ավարտին, այնուամենայնիվ հետ վերադարձրեց մեդալը, նշելով, որ շատ զգացված է, սակայն մեդալը պետք է կրի չեմպիոնը: