211652_close_icon
views-count18833 դիտում article-date 06:42 30-06-2016

Ավտովթար Երևանում. «Վարդանանք» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mercedes-ներն ու սովետական ВАЗ 2104-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում` «Վարդանանք» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 34 ND 615 համարանիշի, ВАЗ 2104 մակնիշի 34 TC 314 համարանիշի և Mercedes մակնիշի 16 OS 623 ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 04-ի ուղևորին տեղափոխվել են "Էրեբունի" բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ: Նշված ճանապարհահատվածում խցանում տեղի չունենալու համար ՃՈ աշխատակիցները անհրաժեշտ աշխատանքներ են կատարել: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արգիշտ Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատարաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր